Մարտի 1֊ը Սիմոն Յահնիյանի ծննդյան օրն է
Գլխավոր » Գաղափարական » Մարտի 1֊ը Սիմոն Յահնիյանի ծննդյան օրն է

Մարտի 1֊ը Սիմոն Յահնիյանի ծննդյան օրն է

Զարեհ Յահնիյանը իր եղբոր’ «Լիզբոնի 5» նվիրյալ տղաներից Սիմոն Յահնիյանի ծննդյան 60 ամյակի առթիվ գրել է.

«1962 Մարտ 1
Խորհրդային Հայաստանի մէջ Գարնան առաջին օրն էր․
Սփիւռքի սիրտ Լիբանանի մէջ այդ գարնան առաջին օրը լոյս աշխարհ եկար սիրելի եղբայրս որպէսզի գարուն կեանքդ զոհես Միացեալ Հայաստանի գաղափարին․․․
Փոխանակ այսօր ըլլայիր 60 մնացիր 21
փոխանակ այսօր ըլլայիր սպիտակահեր մնացիր սեւամօրուս
փոխանակ այսօր բռնէիր թոռնիկիդ ձեռքէն 39 տարի առաջ բռնեցիր յաւերժութեան ձեռքը․․․
Կը յիշես՞ Սիմոն աւելի քան 100 տարի առաջ Դաշնակցութիւնը ժողով արեց եւ շուն թալէաթին մահ որոշեց, զուգադիպութեամբ այսօր եւս Դաշնակցութեան ժողովն է սակայն դժուար թէ շուներու մահուան որոշումներ գտնուի օրակարգի վրայ․․․
100 տարի առաջուայ եղած ժողովէն էր որ դուն եւ ընկերներդ եւս նստեցաք ժողովի եւ լրիւ այլ երեւոյթով ցնցեցիք ողջ աշխարհը․․․
Վստահ եմ որ պիտի հարց տաս թէ ինչո՞ւ հիմա նմանատիպ ժողովներ չեն ընէր թէ ինչ՞ կընեն այսօր շուներուն
Պատասխանը ես չգիտեմ բայց գիտեմ ուրիշ իրականութիւն քու բացակայութեան ժամանակ փլուզուեցաւ խորհրդային միութիւնը եւ խորհրդային հայաստանը դարձաւ չակերտեալ անկախ Հայաստան իսկ քաղաքացիները եւ նոր բուսած ընտանեկան կուսակցութիւնները փոխանակ ժողովներ գումարէին շուներու հարցով անոնք բուծանեցին մեծարեցին եւ պաշտօններ տուին այդ շուներուն․․․
Այս տարի լրացաւ ծննդեանդ 60 ամեակը եկող տարի կը լրանայ նահատակութեանդ 40 ամեակը եւ մենք տակաւին կսպասենք որ ձեր ցանած ծառը ծաղկի եւ բերք տայ․․․ »։

«Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, քանի որ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ՝ ամէն ինչի կը նմանի: Կ’պրինք ուրիշին տիրապետութեան տակ, ուրիշին խամաճիկներն ենք». Սիմոնի Յահնիյան

Աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջյանը և Սարգիս Աբրահամյանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

Դեսպանատան զինվորի հետ բախումի ընթացքում դռան շեմին ընկավ նրանցից մեկը՝ 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք և իրականացնել երկու պայթյուն:

«Լիզբոնի 5» տղաներն իրենց անձնազոհ արարքով ապացուցեցին, որ իրենց նպատակն ամենևին էլ ահաբեկչությունը չէր, այլ նվիրաբերում հայոց արդարացի դատին: Երիտասարդ տարիքում այս գործողությունն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրությանը հիշեցրեցին, որ Հայոց Ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և դրա բեռը նաև նրանց ուսերին է: 1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը:

1