Մարտակերտ քաղաքում կայացել է «Արցախ ՍՏԵՄ էքսպո» կրթական-տեխնոլոգիական միջոցառում
Գլխավոր » Լրահոս » Մարտակերտ քաղաքում կայացել է «Արցախ ՍՏԵՄ էքսպո» կրթական-տեխնոլոգիական միջոցառում

Մարտակերտ քաղաքում կայացել է «Արցախ ՍՏԵՄ էքսպո» կրթական-տեխնոլոգիական միջոցառում

Մայիսի 8-ին Մարտակերտ քաղաքում կայացել է «Արցախ ՍՏԵՄ էքսպո» (Artsakh STEM Expo) կրթական-տեխնոլոգիական միջոցառումը, որը նախաձեռնել է «Արցախի երիտասարդ մտքեր» կազմակերպությունը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառման նպատակը դպրոցականների և երիտասարդների շրջանում բնագիտական, տեխնոլոգիական, ինժեներիայի և մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրվածության մակարդակը բարձրացնելն էր, ինչպես նաև մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև կապեր ստեղծելը:

«Արցախ ՍՏԵՄ էքսպո»-ի մասնակիցներին ողջունել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։

Նախարարն ընդգծել է, որ նմանատիպ միջոցառումները կնպաստեն երիտասարդների շրջանում նորարարական տեխնոլոգիաների և բնական գիտությունների հանդեպ հետաքրքրության աճին: Միջոցառումը, որին մասնակցում էին ԱՀ և ՀՀ տարբեր բնակավայրերից 400 դպրոցականներ ու երիտասարդներ, Արցախում իրականացվում է առաջին անգամ:

1