Մարսելահայերն այսօր բողոքի ակցիա կիրականանցնեն Թուրքիայի հյուպատոսության դիմաց
Այսօր, Ֆրանսիայի ժամանակով 18։30-ին Մարսելաբնակ հայերը, ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպույթունը, բողոքի ակցիա կիրականացնեն Մարսելում Թուրքիայի հյուպատոսության դիմաց։
«Հայաստանը շարունակում է մնալ պատերազմական վիճակում, ադրբեջանցիները Մոսկվայում և այլ քաղաքներում հարձակվում են մեր հայրենակիցների վրա: Ադրբեջանի հարձակումներին մեր զայրույթը հայտնելու համար, Արցախի պաշտպանության, Հայաստանի խաղաղության համար, բոլոր մարսելաբնակներս պետք է լինենք Թուրքիայի հյուպատոսության դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ, որտեղ մասնավորապես շեշտված է․ «Մեր ներկայությունը մեծ նշանակություն ունի Նոր Սերնդի նախաձեռնությունն արժանվույնս հաջողելու, մեր ազգի հարատևության համար»։
yerkir.am