Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԱրՊՀ «Տնտեսագիտություն» ֆակուլտետի ուսանողների հետ
Գլխավոր » Լրահոս » Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԱրՊՀ «Տնտեսագիտություն» ֆակուլտետի ուսանողների հետ

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԱրՊՀ «Տնտեսագիտություն» ֆակուլտետի ուսանողների հետ

Մայիսի 5-ին Գեղամ Ստեփանյանը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելության և գործառույթների վերաբերյալ հանդիպում-քննարկում է ունեցել Արցախի պետական համալսարանի «Տնտեսագիտություն» ֆակուլտետի զբոսաշրջության բաժնի 3-րդ կուրսի ուսանողների հետ, որին մասնակցել է նաև ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Էլինա Մխիթարյանը։

Պաշտպանն անդրադարձել է աշխարհի տարբեր երկրներում Օմբուդսմանի հաստատության՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգայնորեն ներդրված մեխանիզմի ունեցած դերին, ինչպես նաև ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության առանձնահատկությունները, Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավիճակը։ Կարևորվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքների և Ադրբեջանի կողմից շարունակվող հանցավոր գործողությունների փաստագրման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը։

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Պաշտպանը ներկայացրել է միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններն ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության վիճակի մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

1