Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Խրամորթ գյուղում վիրավորում ստացած անձին

Մարտի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ԱՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այսօր, ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները:
Քաղաքացու առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար կայուն: Նրա առողջությանը վտանգ չի սպառնում: Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, կատարվում են բոլոր անհրաժեշտ միջոցները: