Մարդասիրական համագործակցութան շրջանակներում վերադարձվել է 106 մարմին
Գլխավոր » Լրահոս » Մարդասիրական համագործակցութան շրջանակներում վերադարձվել է 106 մարմին

Մարդասիրական համագործակցութան շրջանակներում վերադարձվել է 106 մարմին

Արայիկ Հարությունյան ԱՀ ՆԱԽԱԳԱՀ

«Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին»։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։

ԱՀ նախագահը մասնավորապես գրել է.

«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ:

Խոնարհումս նրանց հիշատակին. ցավակցում եմ բոլոր հարազատներին»։

1