«Մանկության երանգներ» խորագրով ցուցահանդես՝ Պոլ էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը հայտնում է, որ հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Պոլ էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի կունենա «Մանկության երանգներ» խորագրով ցուցահանդես:
«Մանկության երանգներ» ցուցահանդեսը կկայանա Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ՝ Արցախում կազմակերպվող
«Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում:
Ցուցահանդեսին ներկայացված են լինելու Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից կյանքի կոչված նկարչության և «Հմուտ ձեռքեր» դասընթացներին մասնակից մանուկների աշխատանքները:
Ներկայացված կլինեն երեխաների՝ ինչպես 44-օրյա պատերազմի օրերի, այնպես էլ պատերազմից հետո արված աշխատանքները:
Այս ցուցահանդեսը նրանց երրորդ ցուցահանդեսը կլինի:
Եկեք ծանոթանալու մեր մանուկների մանկության երանգներին:
Մուտքն ազատ է: