«Մանկության երանգներ» ցուցահանդես
Գլխավոր » Լրահոս » «Մանկության երանգներ» ցուցահանդես

«Մանկության երանգներ» ցուցահանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից կյանքի կոչված «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի շրջանակում Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացավ «Մանկության երանգներ» փոքրիկ նկարիչների ցուցահանդեսը, որին ներկայացված են Համազգայինի Արցախի գրասենյակի նկարչության խմբի մանուկների աշխատանքները։

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի ողջույնի խոսքով բացվեց ցուցահանդեսը։

Հ. Ավագյանը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ պատերազմից հետո արված ստեղծագործությունները։

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Համազգայինի կողմից Աշան և Մաճկալաշեն գյուղերում կյանքի կոչված «Հմուտ ձեռքեր» խմբակների մանուկների աշխատանքները։ Ելույթներ ունեցան Համազգայինի Ստեփանակերտի նկարչության խմբակի ուսուցչուհի Գեղանուշ Սարգսյանը, Աշան և Մաճկալաշեն գյուղերի «Հմուտ ձեռքեր» խմբակների ուսուցիչներ Սոսե Քոչարյանը և Կարինե Սարգսյանը, ծնող Մարինե Սարգսյանը, ներկա հյուրերից՝ գրականագետ Արմեն Ավանեսյանը։

Hamazgayin Artsakh office

Hamazkayin Central

#Ապրելուձայնը

Լուսանկարները՝ Տիրուհի Գասպարյանի։

1