«Մանկության երանգներ» ցուցահանդես

Համազգայինի Արցախի գրասենյակը հունիսի 11-ին՝ ժամը՝ 17:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում նախատեսում է կազմակերպել «Մանկության երանգներ» խորագրով
ցուցահանդես, որին ներկայացված են լինելու «Համազգայինը Արցախի մանուկների կողքին» ծրագրի մասնակից մանուկների նկարները, որոնք արվել են 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան օրերին:
«Մանկության երանգներ» ցուցահանդեսին դուք կգտնեք Արցախի մանուկների կարոտի, երազանքի, հույսի և հավատի երանգները:
Սպասում ենք ձեզ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում: