Մակրոնը միակն էր, ով պաշտպանել է հայերի շահերը Մոլդովայում տեղի ունեցած գագաթնաժողովում
Գլխավոր » Լրահոս » Մակրոնը միակն էր, ով պաշտպանել է հայերի շահերը Մոլդովայում տեղի ունեցած գագաթնաժողովում

Մակրոնը միակն էր, ով պաշտպանել է հայերի շահերը Մոլդովայում տեղի ունեցած գագաթնաժողովում

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը միակն է, ով պաշտպանել է հայկական շահերը Մոլդովայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Նախագահ Շառլ Միշելը անցել է Ադրբեջանի կողմը։ Իսկ Փաշինեանը, իրեն դրսևորեց շատ ինքնամփոփ, շատ հետ քաշված և շատ թույլ։

Տեղեկություններն առ այն, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոլդովայում Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո հեռախոսային կապ է հաստատել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ, համապատասխանում են իրականությանը, նշում է ֆրանսիական ArmActu կայքը:

Իր նախագահական ինքնաթիռ նստելուց անմիջապես հետո, Մուրադ Փափազյանը զանգ ստացավ։ Մակրոնը մեծապես դժգոհեց այն ձեւից, թե ինչպես անցավ գագաթնաժողովը։ Նա փաստացիորեն միակը եղավ, ով գագաթնաժողովում պաշտպանեց հայկական շահերը։ Նախագահ Ալիևը շատ հաստատակամ իրեն դրսևորեց և լսելի դարձրեց իր ձայնը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անցավ Ադրբեջանի կողմը։ Իսկ Փաշինյանը իրեն դրսևորեց շատ ինքնամփոփ, քաշված և շատ թույլ։ Արցախահայության շահերի միակ պաշտպանը լինելը նախագահ Մակրոնին դրեց շատ անհարմար դրության մեջ։

1