Մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, շարքային Հայկ Պետրոսյանը.ՊՆ
Գլխավոր » Լրահոս » Մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, շարքային Հայկ Պետրոսյանը.ՊՆ

Մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, շարքային Հայկ Պետրոսյանը.ՊՆ

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

1