Մահացել է պատմաբան Համլետ Գևորգյանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մահացել է պատմաբան Համլետ Գևորգյանը

Մահացել է պատմաբան Համլետ Գևորգյանը

Կորոնավիրուսից մահացել է 1988-90 թթ․ համաժողովրդական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Համլետը պատմական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր։
«Նիկոլ Դուման», (Երևան, 2002, 2003), «Դրո» (Երևան, 1999, 2000, 2007), «Սեբաստացի Մուրադ» (Երևան, 2003), «Սեդրակ Ջալալյան» (Երևան, 2009), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2010), «Պետոն» (Երևան, 1994), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011) մենագրությունների եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Նրա հետաքրքրության շրջանակը հիմնականում 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարն էր նեռառում։
Հետաքրքիր մարդ էր ու, ամենակարեւորը՝ ինքնատիպ»,- գրել է նա:

yerkirmedia.am

1