Մաղթում ենք, որ Սիրիան խաղաղվի եւ ժողովուրդը բոլորիս մասնակցությամբ լծվի երկրի վերականգնման աշխատանքներին․ Անդրանիկ Պողոսյան
Գլխավոր » Լրահոս » Մաղթում ենք, որ Սիրիան խաղաղվի եւ ժողովուրդը բոլորիս մասնակցությամբ լծվի երկրի վերականգնման աշխատանքներին․ Անդրանիկ Պողոսյան

Մաղթում ենք, որ Սիրիան խաղաղվի եւ ժողովուրդը բոլորիս մասնակցությամբ լծվի երկրի վերականգնման աշխատանքներին․ Անդրանիկ Պողոսյան

Հալեպում կյանքը բնականոն ընթացք է ստանում։ Դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքները։ Քաղաքում ջրի տագնապ կար, սակայն հարցը լուծվում է։

Դեկտեմբերի 16-ին Հալեպի հայկական վարժարանները եւս բացեցին իրենց դռները։ Հալեպի Կրթասիրաց-Սարգիս Չեմբերջյան երկրդ. վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը։ Նա նշեց, որ աշակերտությունն ու ուսուցչական կազմը, ինչպես նաեւ վարչական պաշտոնյաները դպրոցում են, ուսումնական առաջին օրը սկսել են աղոթքով եւ շարունակել բնականոն ընթացքով։

«Այս փուլում, մաղթում ենք, որ Սիրիան խաղաղվի եւ ժողովուրդը ձեռք-ձեռքի, բոլորիս մասնակցությամբ լծվի երկրի վերականգնման աշխատանքներին»,- իր խոսքի ավարտին նշել է Ա․Պողոսյանը։

«Գանձասար»-ի փոխանցմամբ՝ երեկ իրենց դռներն են բացել նաեւ Հալեպի Ազգ․ Քարեն Եփփե ճեմարանը, Ազգ․ միացյալ նախակրթարանը եւ Հայ Ավետարանական Բեթել երկրդ․ վարժարանը։

Չնայած Սիրիայում առկա տնտեսական ճգնաժամին եւ անորոշությանը՝ Հալեպի հայ համայնքը փորձում է լավատես լինել եւ համայնքի կյանքը դանդաղ ընթացքի բերել։

Ապառաժ

1