«ԼՈՐԻԿ» հիմնադրամի միջոցներով եւս մեկ զոհված ազատամարտիկի ընտանիք տուն ունեցավ

«ԼՈՐԻԿ» հիմնադրամի տնօրեն Շանթ Չարշաֆյանը տեղեկացնում է, որ հիմնադրամի միջոցներով եւս մեկ ընտանիք ունեցավ սեփական տանիք։ Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր հնարավոր են դարձրել զոհված Հերոս Բաբկեն Ադամյանի ընտանիքին՝ Արմինեին եւ իր երեխաներին տուն ունենալու Հայաստանում։

Հիմնադրամը շարունակում է դրամահավաքներ կազմակերպել ԱՄՆ-ում, որպեսզի եւս մեկ ընտանիքի ապահովի սեփական բնակարանով՝ կարեւորություն տալով Արցախից բռնի տեղահանվածներին մշտական բնակարանային լուծումներ տալու խնդրին։
Ապառաժ