«Լուսաբացից առաջ»-ը կմասնակցի «Արտավազդ» ամենամյա թատերական փառատոնին

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Լուսաբացից առաջ» ներկայացումով կմասնակցի Հայաստանի «Արտավազդ» ամենամյա թատերական փառատոնին։
Ներկայացումը կցուցադրվի մարտի 4-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում։
Իսկ մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, ներկայացումը կմասնակցի Երևանում կայանալիք փառատոնի հանդիսավոր մրցանակաբաշխությանը, որը այս տարի նվիրվելու է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին:
Հիշեցնենք, որ ներկայացումը հիմնված է երիտասարդ արձակագիր Հերմինե Ավագյանի ‹‹Պատերազմ… աչքեր… ծաղիկներ…›› գրքի հիման վրա, բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի:
