Լուիս Օկամպոն «2023 թվականի հայերի ցեղասպանությունը» վերնագրելով հոդված է հրապարակել
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հոդված է հրապարակել՝ վերնագրելով այն «2023 թվականի հայերի ցեղասպանությունը»
2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից՝ իր պատմական հայրենիքից հեռացրեց ամողջ հայ բնակչությանը և, ինչպես 1915 թվականին, բանտարկեց առաջնորդներին։
2023 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը նախազգուշացնում էր Լեռնային Ղարաբաղում «ցեղասպանության վտանգի» մասին՝ փորձելով գործի դնել 153 պետությունների պարտավորությունը՝ կանխելու գալիք վտանգը։
Այս հարցը մի քանի շաբաթ ուշադրության արժանացավ արևմտյան լրատվամիջոցներում․ այն անվանվեց էթնիկ զտում, սակայն Համասի հարձակումներից և Իսրայելի ռազմական պատասխանից հետո այն անհետացավ վերնագրերից։
