Լոս Անջելեսում հայերը փողոց են փակել՝ ԱՄՆ-ից պահանջելով կանգնեցնել Արցախում իրականացվող ցեղասպանությունը

Լոս Անջելեսի շրջանի Բըրբանք քաղաքում հայերը խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ ԱՄՆ կառավարությունից պահանջելով գործուն քայլեր իրականացնել՝ բացելու 8 ամիս Ադրբեջանի կողմից ապօրինի փակված Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը: Ակցիայի մասնակիցները փողոց են փակել եւ շարժվել կոնգրեսական Ադամ Շիֆի բնակարան՝ նրանից պահանջելու կանգնեցնել ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ արդեն 3 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին:
yerkir.am