Լիզբոնի տղաների երազած այս մի բուռ հողը հանձնվեց թուրքին
Գլխավոր » Գաղափարական » Լիզբոնի տղաների երազած այս մի բուռ հողը հանձնվեց թուրքին

Լիզբոնի տղաների երազած այս մի բուռ հողը հանձնվեց թուրքին

«38 տարի առաջ այս օրը Հայաստան չտեսած հինգ հայ երիտասարդներ գիտակցաբար նահատակվեցին, որպեսզի աշխարհը խոսի Հայ ժողովրդի արդար դատի մասին, Հայոց ցեղասպանության Ճանաչման, հայի՝ անկախ ու ամբողջական Հայաստան ունենալու իրավունքի մասին»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՅԴ Հրայր Մարուխյան հիմնադրամի տնօրեն Շաղիկ Մարուխյանը։

«Հինգ հայ դաշնակցական երիտասարդներ իրենց մատաղ արեցին հանուն այն հայրենիքի, որ անգամ չէին տեսել…

10 ամիս առաջ այս օրը սկսվեց պատերազմ հայի հայրենիքում… 44 օր հետո Լիզբոնի տղաների երազած այս մի բուռ հողի 25 տոկոսից ավելին հանձնվեց թուրքին (եւ հողատուն շարունակում է հանձնել), Արցախ աշխարհից մեզ մնաց մի փոքր 20 տոկոս… «հաղթելու ենք» սուտ կարգախոսի տակ հազարներով հրաշք տղաներ զոհվեցին… եւ Շուշիում հնչեց խոստացված մուղամը…

Հունիսի 20-ին Շուշիի մուղամի ձայնը լսվեց ամբողջ Հայաստանով…

Բոլոր ժամանակների՝ հայրենիքի համար գիտակցաբար զոհված հայ տղաներ, հարգանք ու խոնարհում: Ձեզ արժանի լինել է պետք ու դա մեզ պարտավորեցնում է վերապրել ու ամեն ինչ սկսել նորից»։

1