Լիսաբոնեան Սխրանքի 40-ամեակին ընդառաջ- Այլազգի աղբիւրները` «Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ի մասին

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս, պ.գ.թ. Կարեն Խանլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
1․ Քալիֆորնիայի Համալսարանի «Ահաբեկչական խմբի ուրուագծերը» անունով նշանակալից աշխատութեան մէջ, այսպէս է բնութագրուել.
«Ի տարբերութիւն իր մարքսիստական մրցակից` «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ)», «Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ» կազմակերպութիւնը (ՀՑԱՄ) չի ցանկանում ԽՍՀՄ-ի հետ վերամիաւորուած տեսնել Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը: ՀՑԱՄ-ի պատկերացումն ապագայ Հայաստանի պետականութեան մասին նման է եւրոպական սոցիալ-դեմոկրատական քաղաքական համակարգերին»:
(Terrorist Group Profiles, Foreword signed: US Vise President G. Bush, California University, 1988, p. 52)

2․ Իսկ Օլեգ Իւրի Կուզնեցովի հեղինակած՝ «Քսաներորդ դարում հայկական անդրազգային ահաբեկչութեան պատմութիւնը» ուշագրաւ աշխատութեան մէջ հանդիպում է հետեւեալը.
«Ի տարբերութիւն փոքր-ինչ լուսանցք անցած ԱՍԱԼԱ-ի, ՀՑԱՄ-ն, անդրազգային (transnational) ահաբեկչութեան փոխարէն, նախընտրում էր աւանդական եւ նոյնիսկ ֆունդամենտալ ազգային գաղափարախօսութեան գիծը: Քսաներորդ դարի վերջին քառորդում, ՀՑԱՄ-ի ահաբեկչութիւնը թէեւ քանակային կողմնորոշուածութիւն չուներ, սակայն գործառնական առումով աւելի արդիւնաւէտ էր, քան ԱՍԱԼԱ-ի «բիրտ» մեթոդները:
ԱՍԱԼԱ-ի եւ ՀՑԱՄ-ի ահաբեկչական գործողութիւնների միջեւ համեմատութիւնը ցոյց է տալիս մարտավարական հիմնարար տարբերութիւնները: ԱՍԱԼԱ-ի մարտիկները, որպէս սիրողական պիրոտեխնիկներ (pyrotechnics), գերադասում էին պայթուցիկները, մինչդեռ ՀՑԱՄ-ն հիմնականում հէնւում էր փոքր զէնքերի վրայ (ատրճանակներ, գնդացիրներ կամ ենթախցային զէնքեր): Նրա մարտիկները հետեւում էին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, իրենց պատմական եւ գաղափարական նախորդներին եւ նախընտրում էին անհատական, ոչ կոլեկտիւ ահաբեկում:
ՀՑԱՄ-ի մարտիկները երբէք չեն ցանկացել գործել մարդաշատ վայրերում, մի բան, որը ԱՍԱԼԱ-ի մարտիկները հաշվի չեն առել 1980-ականների առաջին կեսին եւ այդպիսով ոչնչացրել եւ վիրաւոր են պատահական անցորդներ:
ՀՑԱՄ-ի ահաբեկիչները երբէք առիթը բաց չէին թողնում, պատասխանատուութիւնը ստանձնելու մտադրութեամբ, իրենցից «սեւ նշան»-ը (Black mark) տեղում թողնելու համար (պաստառ, որի վրայ նշուած էր նրանց անունը կամ խորհրդանիշը)…
ՀՑԱՄ-ի մարտիկները գերադասում էին իրենց ահաբեկչական յարձակումների թիրախ ընտրել թուրք դիւանագէտներին եւ նրանց ընտանիքներին, այսինքն՝ միջազգային օրէնքներով պաշտպանուած Թուրքիայի քաղաքացիներին:
Իրենց ԱՍԱԼԱ-ի գործընկերների համեմատութեամբ, ՀՑԱՄ-ի մարտիկներն ակնյայտօրէն աւելի լաւ պատրաստուած էին եւ աւելի մոտիվացուած, հետեւաբար, շատ աւելի մեծ խնդիրներ էին առաջացնում իրաւապահ մարմինների եւ յատուկ ծառայութիւնների համար»:
(Kuznetsov, Oleg, The History of Transnational Armenian Terrorism in the Twentieth Century, Verlag Dr. Koster, Berlin, 2016, pp. 117-118)