Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը, անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնեք. Սամվել Շահրամանյանն այցելեց արցախցիների վրան

Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը, անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնեք. ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Ազատության հրապարակում տեղադրված վրանում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ հանդիպման ընթացքում:
«Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքներին, ձեր որոշումներին, առաջարկվող տարբերակներին։ ՀՀ կառավարության առաջրկած ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ, ես ասել եմ, որ բնակարանային ծրագիրը հենց սկզբից տապալված ծրագիր է»,- նշեց նա: