Լիբանանում ՀՅԴ-ն նախարարի պաշտոնում նշանակում անելու իրավունք է ստացել

Լիբանանում վարչապետ Սաադ Հարիրիի՝ հոկտեմբերին ներկայացրած հրաժարականից հետո և երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին կառավարության նոր կազմի շուրջ քննարկումներ են տեղի ունենում:
Ինչպես հաղորդում է Naharnet կայքը, ՀՅԴ -ն իրավունք է ստացել կառավարությունում նշանակելու զբոսաշրջության և մշակույթի կամ զբոսաշրջության և տեղեկատվության նախարարին:
Լիբանանի կառավարության նախորդ կազմում երկու հայ նախարարներ են ընդգրկված եղել՝ զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը և սոցիալական հարցերի նախարար Ռիչարդ Կույումջյանը:
tert.am