Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը Լիբանանի ԱԳՆ ուշադրության կենտրոնում է
Գլխավոր » Լրահոս » Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը Լիբանանի ԱԳՆ ուշադրության կենտրոնում է

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը Լիբանանի ԱԳՆ ուշադրության կենտրոնում է

Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջջիի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արևելքի պատասխանատու, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը։

Նախարար Ռաջջին նշել է, որ հարցը լիբանանյան կողմի ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտ դիմումները կատարվել են, սակայն կարևորն այն է, որ հայկական կողմը շարունակի հետապնդել այս խնդիրը։

Վիգեն Էուլջեքչյանի ազատ արձակման պահանջը լայն արձագանք է ստացել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

1