«Լիբանանահայ համայնքում խուճապ չկա, բայց իրավիճակն, ընդհանուր առմամբ, բոլորի համար տագնապալի է». Գանդահարյան
Սրված իրավիճակը Բեյրութում մտահոգություններ է առաջացնում, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել և ընդգրկել շատ ավելի մեծ տարածքներ, ինչը կմեծացնի վտանգը և խորացնի առանց այդ էլ բավականին լարված ֆինանսատնտեսական և սոցիալական խնդիրները։ Այս պահին հայերով բնակեցված տարածքներում վտանգ չկա, հայկական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան,- ասել է Շահան Գանտահարյանը: