ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու ՀՀ իշխանությունների հիմնավորումները զուրկ են իրավական, քաղաքական և պատմական հիմքերից․ Արթուր Հարությունյան
Գլխավոր » Լրահոս » ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու ՀՀ իշխանությունների հիմնավորումները զուրկ են իրավական, քաղաքական և պատմական հիմքերից․ Արթուր Հարությունյան

ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու ՀՀ իշխանությունների հիմնավորումները զուրկ են իրավական, քաղաքական և պատմական հիմքերից․ Արթուր Հարությունյան

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք — ՔՄԴ » խմբակցության պատգամավոր Արթուր Հարությունյանի ելույթը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստին․

«ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հնչեցված մի շարք մտքեր մեզ համար անընդունելի են։

Ձևախեղված է խաղաղության բանաձևը, երբ նրան հասնելու գին ներկայացված է Արցախը։

ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու ՀՀ իշխանությունների հիմնավորումները զուրկ են իրավական, քաղաքական և պատմական հիմքերից։

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման անհրաժեշտությանը՝ որպես հակադրություն, ներկայացված է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, որն ինքնին վտանգավոր է ազգային միասնության խաթարման և հայությունը 2 բևեռների բաժանման տեսանկյունից։

Կասկածի տակ է դրվում Արցախի ժողովրդի կամարտահայտությանը վերաբերող միակ լեգիտիմ փաստաթուղթը՝ այն է 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, որի համաձայն ԼՂՀ-ն հռչակվել է որպես անկախ պետություն, ընդ որում այդ հանրաքվեն թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից, թե՛ ԽՍՀՄ օրենսդրության տեսանկյունից եղել է օրինական։

ՀՀ վարչապետի կողմից շատ անգամներ հիշատակվում են Մադրիդյան սկզբունքները և նմանատիպ այլ աշխատանքային փաստաթղթեր, որոնք չեն արժանացել կողմերի հավանությանն ու չեն կարող ունենալ իրավական հիմք։ Դա արվում է բացառապես սեփական հիմնազուրկ քայլերը հիմնավորելու համար։

Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ապա այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Պատերազմի սպառնալիքի տակ հայ ժողովրդի և Արցախի հաշվին ստորագրված խաղաղությունը չի կարող ամուր հիմքեր ունենալ, ընդհակառակը՝ խաղաղության անվան տակ տարածաշրջանը կարող է ընկղմվել նոր պատերազմների մեջ, որը ըստ ամենայնի կունենա անկանխատեսելի մասշտաբներ ու հետևանքներ»։

1