ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի հրաժարականն ու պատճառները․ 14.06.1993թ.
Գլխավոր » Լրահոս » ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի հրաժարականն ու պատճառները․ 14.06.1993թ.

ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի հրաժարականն ու պատճառները․ 14.06.1993թ.

Պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պատմության այս օրը՝
1993 թվականի հունիսի 14-ի առավոտյան
Ստեփանակերտ ժամանեց ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր գլխավորած պատվիրակությունով:
Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանը:

Հ. Գ . Հիմնականում 1993 ապրիլ-հունիս ամիսներին Արցախում ռազմաքաղաքական գործընթացների մասին տեղեկությունները ներկայացվում են ընդհանրացված ձևով և բազմաբնույթ անճշտություններով (քաղաքական նկատառումներով միտումնավոր և աղավաղված ներկայացում, քաղաքական դեմքերի նկատմամբ աչառու վերաբերմունք և այլն):

Կփորձեմ ներկայացնել ՀՀ նախագահի Ստեփանակերտ կատարած այցի որոշ մանրամասները, որտեղ լուսաբանված են եղել իմ աշխատություններում: Կարծում եմ այն կլրացնի ընթերցողի պատկերացումները քաղաքական գործընթացի մասին, ինչպես նաև պատճառահետևանքային կապերը և նաև կօգնի հասկանալ ամբողջական տրամաբանությունը:

1993թ. հունիսի 12 — ի Գորիսում ( ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը հրաժարվել է ստորագրել ՄԱԿ ԱԽ-ի 822-րդ բանաձևի իրագործման անհապաղ ժամանակացույցը և հեռացել ) անհաջող հանդիպումից հետո, 1993թ. հունիսի 14-ին, ՀՀ նախագահը հանդես եկավ ԼՂՀ իշխանություններին քննադատող հետևյալ հայտարարությամբ, ուր մասնավորապես ասվեց. «ՀՀ-ն իր խորին մտահոգությունն է հայտնում վճռական պահին որոշում կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու հարցում ԼՂ իշխանությունների դրսևորած անկարողության, ինչպես նաև զինադադար հաստատելու բացառիկ պատեհությունը չիրագործելու համար …»:

Նույն օրը հունիսի 14-ին կեսօրից հետո, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղաթիռով հանկարծակի ժամանեց Ստեփանակերտ: Նա նաև իր հետ բերել էր կարևոր գաղտնի փաստաթղթի նախագիծ` կոչվում էր «Պայմանագիր ՀՀ և ԼՂՀ միջև»: Այն կազմվել էր ուղաթիռում վերջինիս կողմից: Փաստաթուղը պետք է ստորագրեին ՀՀ նախագահ Լ. Տեր- Պետրոսյանը, ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը և Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ( որը կողմնակից էր փաստաթղթի ստորագրմանը):

ՀՀ նախագահը «ԼՂՀ »-ի փոխարեն պայմանագրի նախագծում նշել էր «ԼՂ», սակայն հայրիկիս` ԼՂՀ ԳԽ-ի քարտուղար Վլադիկ Հակոբյանի միջամտությամբ այն վերափոխվեց «ԼՂՀ»-ի, ինչպես նաև փոխվեցին պայմանագրի որոշ դրույթներ (իմ կարծիքով դրանից հետո ԼՂՀ ԳԽ նախագահության որոշ անդամներ նոր համաձայնվեցին ստորագրել «ԱԽ-ի 822-րդ բանաձևի իրագործման անհապաղ ժամանակացույցը»):

Պետք է նշեմ նաև, որ երկարատև պայքարից հետո, օգտագործելով հարմար պահը և լծակները, ՀՀ նախագահը կարողացավ ԼՂՀ- ում վերջնականապես կատարել իշխանափոխություն: ՀՀ նախագահը քաջ գիտակցում էր, որ ստիպողական և այլ ձևերով չէր կարող համուզել ԼՂՀ իշխանություններին` ստորագրել ՄԱԿ ԱԽ-ի 822-րդ բանաձևի իրագործման անհապաղ ժամանակացույցը, որով մեր զորքերը պետք է դուրս բերվեին Քարավաճառից: Նա գիտեր նաև, որ փաստաթղթին դեմ էր ՀՅԴ-ն, որը ներքին կարգով կոչ էր արել նախագահության անդամներին` ամեն գնով բացասական վերաբերմունք ցույց տալ փաստաթղթին: Այդուհանդերձ, ժամանելով Արցախ, ՀՀ նախագահը կարողացավ խորամանկ քայլով հասնել իր նպատակին:

Հ.Գ . 1991-1994թթ. ռազմաքաղաքական գործընթացները հասարակության և գիտական շրջանակների համար քիչ հայտնի թեմաներից է: Երբ սկսեցի աշխատել թեկնածուական թեզիս վրա բախվեցի շատ լուրջ խնդիրների, որի լուծումը չէի պատկերացնում: Նախ, գրեթե չկային պատմագիտական բնույթի աշխատություններ, իսկ քաղաքական կարևոր գործընթացներին վերաբերվող արխիվային նյութերը չէին պահպանվել և գուցե միտումնավոր: Հրատարակված գրականությունն էլ հիմնականում ստեղծված էր թարմ տպավորությունների ազդեցության տակ, ուներ հրապակախոսական և քաղաքական ուղղվածություն: Ուստի, փորձեցի առաջադրված խնդիրները պարզաբանելու համար օգտագործել նաև անձնական արխիվներ: Վերոնշյալ փաստաթուղթը ես հրապարակեցի 2011 թ., որի համար ճնշումների ենթարկվեցի…

1