ԼՂ ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը Ալիևի կողմից բացահայտ ավտորիտար սցենար է. ԱՄՆ Սենատի հանձնաժողով
Գլխավոր » Լրահոս » ԼՂ ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը Ալիևի կողմից բացահայտ ավտորիտար սցենար է. ԱՄՆ Սենատի հանձնաժողով

ԼՂ ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը Ալիևի կողմից բացահայտ ավտորիտար սցենար է. ԱՄՆ Սենատի հանձնաժողով

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը Ալիևի կողմից բացահայտ ավտորիտար սցենար է։ Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի թվիթերում տարածված հայտարարության մեջ:

«Ամբողջ աշխարհի ժողովրդավար երկրները պետք է անհապաղ դատապարտեն գազամատակարարման հարկադիր դադարեցումը և Ալիևի ու նրա վստահված անձանց կողմից իրականացվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղում տեղաշարժի ազատությունը պետք է վերականգնվի»,- նշել են հանձնաժողովում:

yerkir.am

1