Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է Փաստավավերագրության Միջազգային Ակադեմիայի նախագահ Սամվել Հակոբյանին

Հունվարի 29-ին ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունեց Փաստավավերագրության Միջազգային Ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս, դոկտոր պրոֆեսոր Սամվել Հակոբյանին:
Լեռնիկ Հովհաննիսյանն ու Սամվել Հակոբյանը, ով նաև Անվտանգության և կոնֆլիկտոլոգիայի Եվրոպական ակադեմիայի լիազոր ներկայացուցիչն ու «Հայաստանի Հանրապետություն» հանրագիտարանի հեղինակն է, փոխանակվեցին հետագա համագործակցությունն ամրապնդելու առաջարկներով:
«Անչափ կարևոր է, թե ինչպես է մշակույթի գերատեսչությունն աշխարհին ներկայացնում հայկական, մասնավորապես արցախյան մշակութային ժառանգությունը: Ակնհայտ է, որ այսօր այդ ուղղությամբ նկատելի աշխատանք է տարվում՝ վերականգնվում են վանքեր, եկեղեցիներ, պեղումներ են կատարվում հնավայրերում և այլն: Ակնհայտ են նաև զբոսաշրջության ոլորտի ձեռքբերումները: Կարծում եմ՝ Արցախը պատրաստ է լավագույնս ներկայացնելու իր հարուստ մշակութային ժառանգությունը»,- նշեց Սամվել Հակոբյանը:
Արցախի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մեր երկիրը» հաղորդաշարի համար նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Սամվել Հակոբյանի կողմից պարգևատրվեց Փաստավավերագրության Միջազգային Ակադեմիայի մեդալով:

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն