Լեռնիկ Հովհաննիսյանն ամփոփել է 2019-ին նախարարության կատարած աշխատանքները

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն այսօր՝ հուվարի 22-ին մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելու 2019 թվականին նախարարության կատարած աշխատանքները:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն աճել է 29-ով, կազմելով 92 օբյեկտ՝ 1930 մահճակալ-տեղով,։ Վերջին տասը տարիների ընթացքում ՀՏՕ-ների թիվը մեծացել է 5,3 անգամ՝ 17-ից հասնելով 92-ի:
2019թ.-ի թվականին ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոց են այցելել 15095 այցելու, որը զիջում է 2018 (16955) -ին -11% -ով:
2019թ.-ին Ստեփանակերտի և Շուշիի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ են 1076 զբոսաշրջիկ, 794 և 282 համապատասխանաբար:
2019 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 1-ը Tourist bus ծառայությունից օգտվել է 2254 մարդ:
— Ապրիլի 26-ից մինչև 29-ը Զբոսաշրջության վարչությունը մասնակցել է ՀՀ Երևան քաղաքում կայացած Intour Expo 2019 միջազգային ցուցահանդեսին՝ տրամադրելով ԱՀ զբոսաշրջային արդյունքը ներկայացնող բրոշյուրներ, լիֆլետներ, գրքույկներ, քարտեզներ, պայուսակներ և այլն։
— 2019 թվականին Զվարթնոց միջազգային օդանավակայանում շարունակվել է «Ղարաբաղ՝ թաքնված գանձ» տեսահոլովակի ցուցադրությունը։
— Կազմակերպվել են մի շարք Fam Trip-ներ (ճանաչողական այցեր) դեպի Արցախ, որոնց շրջանակներում տարածաշրջան էին այցելել լիբանանյան հայտնի բլոգերներ և լրագրողներ, ովքեր Արցախի զբոսաշրջության վերաբերյալ նյութեր, տեսահոլովակներ և լուսանկարներ հրապարակելուց բացի, «MTV Lebanon» հեռուստաալիքի եթերում ցուցադրել են Արցախի վերաբերյալ հաղորդումներ։
— Ճանաչողական այցի շրջանակներում Արցախ են այցելել ավելի քան կես միլիոն հետևորոդ ունեցող ամերիկացի հայտնի բլոգեր Դավիդ Հոֆֆմանը և չինացի տուրօպերատոր-բլոգեր Մեգի Ուոնգը, ովքեր հրապարակել են հոդվածներ, տեսահոլովակներ և լուսանկարներ՝ ընդգծելով Արցախի զբոսաշրջային գրավչությունը։
— Թվային մարքեթինգի շրջանակներում շարունակվել են karabakh.travel և artsakh.travel դոմեյններով Արցախի զբոսաշրջային պաշտոնական կայքի միջոցով երկրի զբոսաշրջային արդյունքի հանրահռչակման աշխատանքները։ Իրականացվել են Artsakh.Tarvel վեբկայքի և սոցիալական ցանցերի համանուն էջերի թվային մարքեթինգի գովազդային արշավներ։ Իրականացվել են նաև վեբկայքի SEO (որոնողական համակարգերի օպտիմալացման) աշխատանքներ։
— «Տուրիստ բուս» ծրագրի շրջանակներում կազմաերպվել են ուղևորափոխադրումներ 4 ուղություններով՝ Ստեփանակերտ-Հունոտի կիրճ-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Մայրաբերդ-Տիգրանակերտ-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տնջրի-Տողի մելիքական ապարանք-Ջրաշխարհ-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Նիկոլ Դումանի տուն-թանգարան-Վանք-Գանձասար-Ստեփանակերտ։
Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և ուսումնասիրության աշխատանքներն իրենց մեջ գերազանցապես ներառում են հուշարձանների պեղման-ուսումնասիրման, վկայագրման և պահպանական գոտիների կազմման գործառույթներ:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Արցախյան մշակույթն ու արվեստը պատշաճ մատուցելու, հասարակության մեջ մշակութային ճաշակ ձևավորելու, ազգային մշակույթի հանդեպ սեր սերմանելու, տոնական օրերին հասարակության ժամանցը նպատակային ու հետաքրքիր կազմակերպելու նպատակով Արցախում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ` համերգներ, ցուցահանդեսներ, տոնական միջոցառումներ, հոբելյանական երեկոներ և այլն:
Արցախյան մշակույթի հանրահռչակման և տարածման, մշակութային հաղորդակցման նպատակով կազմակերվել են ԱՀ մշակութային համույթների, խմբերի, արվեստագետների, տաղանդավոր երաժիշտների հյուրախաղերը օտարերկրյա պետություններում, ապահովվել է նրանց մասնակցությունը միջազգային մրցույթներին, փառատոններին և այլ մշակութային միջոցառումներին:
Մշակութային երկխոսության և համագործակցության խորացման նպատակով աշխատանքներ են տարվել ՀՀ և արտերկրի հետ մշակութային համագործակցության ուղղությամբ, Արցախում կազմակերպվել են ՀՀ-ից և արտերկրից ժամանած անհատ կատարողների և մշակութային խմբերի համերգներ, թատերախմբերի ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություններ, բազմաթիվ համերգներ: Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվել են Տ. Մանսուրյանի 80-րդ տարեդարձին նվիրված համերգներ Մշակույթի և երիտասարդության պալատում և Վերածննդի հրապարակում` Երևանի կամերային պետական երգչախմբի և Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ և այլն:
Ապահովվել է CONIFA EURO CUP 2019 ARTSAKH ֆուտբոլային առաջնության շրջանակներում մշակութային մասի կազմակերպումը: Մշակութային համերգներ են կազմակերպվել Մարտունի, Ասերան, Մարտակերտ քաղաքներում: Ստեփանակերտ քաղաքում համերգներ են կազմակերպվել 4 տարբեր հարթակներում` Վերածննդի հրապարակում, Ազատամարտիկների պուրակում, Ստեփան Շահումյանի անվան պուրակում, Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում:
Շարունակվել են արցախի շնորհալի և տաղանդավոր երեխաների ստեղծագործական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես` ապահովվել է Արցախի երեխաների մասնակցությունը Երևանում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնին, իրականացվել է Արցախի շնորհաշատ երեխաների հետ համատեղ մանկական ծրագիր:
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ
Կազմակերպվել է Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ցուցահանդես (մարտի 29).
— ապրիլի 23-ին Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի անհատական լուսանկարաչական ցուցահանդեսը.
— մայիսի 18-ին նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում և պատկերասրահներում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան ու «Թանգարանների գիշերվան».
— ապահովվել է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը սեպտեմբերի 21-ին Գյումրիում կայացած Հայաստանի անկախության օրվան նվիրված ցուցահանդեսին.
— սեպտեմբերի 28-29-ը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում «Արվեստ և ժամանց» համաեվրոպական խորագրի ներքո Արցախի թանգարաններում ու պատկերասրահներում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ;
«Մշակութային ժառանգության պահպանում և մշակութային ինքնության վերարտադրություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Արցախյան գորգարվեստ» հանրապետական չորրորդ մրցույթը: