Լեռնիկ Հովհաննիսյանը հյուրընկալել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը
Գլխավոր » Լրահոս » Լեռնիկ Հովհաննիսյանը հյուրընկալել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը

Լեռնիկ Հովհաննիսյանը հյուրընկալել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 27-ին ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հյուրընկալել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը ողջունել է հյուրերին՝ կարևորելով «Ռոլան» փառատոնի համագործակցությունն Արցախի հետ։

«Հիմնադրամի գործունեությունը բազմաշերտ է, բայց հատկապես կարևորում եմ մշակութային կրթությանն ուղղված ծրագրերը, որոնց շրջանակից արդեն 12 տարի դուրս չի մնում նաև Արցախը։ Մենք պատրաստ ենք խորացնել ու լայնացնել փոխգործակցությունը» ,- ընդգծել է Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նունե Մանուկյանն էլ շնորհակալություն է հայտնել պատրաստակամության ու իրենց ծրագրերին արցախցիների ակտիվ մասնակցության համար։
Քննարկվել է համատեղ նոր նախագծեր իրականցնելու հեռանկարը։

ԱՀ ՄԵՀԶ նախարարություն

1