Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել է Արցախի նկարիչների միության անդամների հետ

Հունվարի 16-ին ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպեց Արցախի նկարիչների միության նորընտիր նախագահ Արմեն Ղուկասյանի և վարչության անդամների հետ: Նախարարը շնորհավորեց Արմեն Ղուկասյանին՝ մաղթելով արգասաբեր գործունեություն:
«Ակնկալում ենք նոր որակի հարաբերություններ նախարարության և Նկարիչների միության միջև: Պատրաստ ենք քննարկել Նկարիչների միության առջև ծառացած խնդիրներն ու օժանդակել հնարավորության սահմաններում: Ակնկալում ենք նաև Նկարիչների միության անդամների շահագրգռվածությունն ու սրտացավությունը՝ այս կարևոր կառույցի գործունեության ակտիվացման գործում»,- մասնավորապես նշել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության ձևերը, արվեստագետները կիսվեցին մտահոգություններով, հանդես եկան առաջարկներով: Նախնական պայմանավորվածություններն էլ որոշեցին քննարկել առաջիկայում՝ առավել մանրամասն:
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն