Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30 ամյակի առթիվ հարգանքի տուրք է մատուցվել Եղբայրական գերեզմանոցում
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձի առթիվ ԱՀ ԱԺ խմբակցությունները, ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին և 44 օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած Արցախցիների շիրիմներին:
Իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև ՀՅԴ Արցախի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության ընկերները և ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները: