Լավրովի երեկվա հայտարարությունը մտահոգիչ է մի քանի իմաստով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո հարց է առաջանում՝ բանակցային սեղանին կա փաստաթուղթ, թե ոչ․ ՀՀ իշխանությունները պնդում են, որ չկա, Լավրովը նշում է՝ կա։ Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Լավրովի երեկվա հայտարարությունը մտահոգիչ է մի քանի իմաստով։ Նախ՝ այն տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռավար քննարկումից ժամեր առաջ։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք ճնշում կա ՀՀ իշխանության վրա։ Այս պարագայում ՀՀ իշխանությունները պետք է մեկընդմիշտ ու հստակ ասեն՝ կա՞ ճնշում Հայաստանի վրա ու կա՞ փաստաթուղթ»։
Կիրո Մանոյանը նկատեց, որ չի կարող Ռուսաստանի ԱԳ նախարարը ստել ու չի կարծում, որ ՀՀ իշխանություններն են ստում։
«ՀՀ և ՌԴ իշխանությունների խոսքերի միջև այս տարբերությունը, գուցե հայ–ռուսական հարաբերություններում եղած խնդիրների արտացոլումն է»։
arfd.am