ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ. Քաղաքացիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ. Քաղաքացիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ. Քաղաքացիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել է քաղաքացիների ինքնաբուխ հավաք, որը րոպեների ընթացքում վերաճեց բազմահազարանոց ցույցի:

Արցախի քաղաքացիները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Հավաքը, որի մասին հայտարարվել էր ֆեյսբուքյան տիրույթում, նախաձեռնվել է այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Հավաքի մասնակիցները պահանջել են, որ Արայիկ Հարությունյանը դուրս գա և անձամբ պատասխան տա:

Քանի որ Ա. Հարությունյանը գտնվում է Երևանում, պետնախարար Արտակ Բեգլարյանը հաղորդեց, որ Ա. Հարությունյանը պատրաստ է վաղը անձամբ հանդիպել ցուցարարների հետ:

1