Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։

Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։

Սահակ Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ ժամը 17։30-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, նույն եկեղեցուց, աճյունը կամփոփվի Երևանում Շահումյանի գերեզմանտանը։

1