«Կյանքի ներքին նպատակը գիտակցության կատարելագործումն է, հոգու մեծացումը, լայնացումը»․ Հենրիկ Էդոյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Կյանքի ներքին նպատակը գիտակցության կատարելագործումն է, հոգու մեծացումը, լայնացումը»․ Հենրիկ Էդոյան

«Կյանքի ներքին նպատակը գիտակցության կատարելագործումն է, հոգու մեծացումը, լայնացումը»․ Հենրիկ Էդոյան

Հենրիկ Էդոյան, Չափորոշիչ

Հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը Yerkir.am-ում հարցազրույց է ունեցել՝ ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչների շուրջ.

«Ինչ որ փոփոխություն պետք է կատարվեր, բայց կա փոփոխություն որն ավելի է վնասում, իմ կարծիքով ձևը գտնված չէ: Ինչպե՞ս կարող են իրար կողքի համահունչ դասավորվեն և՛ մեր դասական գրականությունը, և՛ մեր ժամանակակից գրականությունը, և՛ համաշխարհային գրականույունը, երեք տարբեր գրականություններ են փաստորեն…

Շեքսպիր, Սերվանտես պետք է իմանան: Պետք է կարևորագույն և ամենամեծ հեղինակներին ընտրեն, մեկը պետք է ընտրի, մեկը՝ որ գիտի, լավ ճաշակ ունենա, հասկանա ինչն է կարևոր, ինչը ինչ արժեք ունի:

Հայ գրականությունը պետք է անցնել առանձին, համաշխարհային գրականությունն առանձին… արդիական գրականություն պետք է լինի, բայց ամեն ժամանակակից՝ գրականություն չէ… Այնպիսի գրականություն պետք է ընտրել, որը աշակերտի մեջ ներքին մղում առաջացնի, ուժեղացնելով կյանքի զգացողությունը, ամենա կարևորը՝ առաջացնի կյանքի առողջ հոգու զգացողություն, ոչ հիվանդագին»:

https://youtu.be/l2fguFVl-vc
1