ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Գլխավոր » Լրահոս » ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին․ այս մասին հայտնել են ԿԽՄԿ Հայաստանյան ներկայացուցչությունից:

«Ըստ ընթացակարգերի, առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ հարցերը քննարկվում են միայն պահող իշխանությունների հետ»,- նշել են ԿԽՄԿ-ից։

Նշվում է, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո, ադրբեջանական ուժայինները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի Հանրապետության երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ու ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

1