Կրակային պատրաստության պարապմունքներ
Գլխավոր » Լրահոս » Կրակային պատրաստության պարապմունքներ

Կրակային պատրաստության պարապմունքներ

Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անց են կացվելու կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա։ Այս մասին հայտնում են անվտանգության խորհրդի գրասենյակից:

Պարապմունքներին մասնակցելու են Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։

Նշենք, որ պարապմունքներին արդեն մասնակցել են Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները։

1