Կոռնիձոր՝ կարևոր գործի սկիզբ դնելու հավատով
Գլխավոր » Լրահոս » Կոռնիձոր՝ կարևոր գործի սկիզբ դնելու հավատով

Կոռնիձոր՝ կարևոր գործի սկիզբ դնելու հավատով

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը անդրադարձել է Կոռնիձորում մայիսի 20-ին տեղի ունենալիք հանրահավաքին: Նրա խոսքով՝ խաղաղ հանրահավաք է, լինելու է կարճ: «Մեզ համար կարեւորը ակցիան է. որ մենք սահմանի վրա, բողոքի ձայն ենք բարձրացնում եւ ասում՝ այն ինչ ուզում եք մեզ պարտադրել, մեր կողմից անընդունելի է: Դա յուրահատուկ հանրահավաք է, մեր վճռականությունն ու կամքը դրսեւորող հանրահավաք: Գալը եւ ներկա լինելը հայրենասիրական մեծ քայլ է: Եվ ես ուզում եմ նախ՝ բոլորը և մասնավորաբար Ղարաբաղում կռված, ազգային ազատագրական պայքարին մասնակցած տղաներն այնտեղ լինեն: Հանրահավաքը խորհրդանշական է այն առումով, որ այն պետք է ինչ որ բան փոխանցի թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը, թե՛ քաղաքական ուժերին, թե՛ մշակույթի գործիչներին, թե՛ Ղարաբաղի ժողովրդին եւ ամենակարեւորը՝ Ադրբեջանին, որ այս ձեւով ձեռք բերված քո խաղաղությունը մնալու է կոկորդիդ:

Դու այնքան գին ես վճարելու դրա համար, որ երազելու ես՝ երանի թե չունենայի այս հաջողությունը: Մենք սրան պետք է հասնենք: Եվ սա է ակնկալիքը մեր ժողովրդից, որ գան զինվորի նման, հայրենասերի նման, գան հայրենիքի նկատմամբ պարտք կատարելու գիտակցումով, գան րոպեական արդյունք չակընկալելով, բայց մի կարեւոր գործի սկիզբ դնելու հավատով»,- նշել է Հրանտ Մարգարյանը:

1