Կոնգրեսականը կոչ է արել Ռուբիոյին միջոցներ ձեռնարկել՝ Բաքվի հայ ռազմագերիների ազատ արձակման համար
Գլխավոր » Լրահոս » Կոնգրեսականը կոչ է արել Ռուբիոյին միջոցներ ձեռնարկել՝ Բաքվի հայ ռազմագերիների ազատ արձակման համար

Կոնգրեսականը կոչ է արել Ռուբիոյին միջոցներ ձեռնարկել՝ Բաքվի հայ ռազմագերիների ազատ արձակման համար

«Ալիևը բռնապետ է… ազատ արձակեք այդ բանտարկյալներին։ Նրանց հետ սարսափելի վատ են վարվում»։

Մայիսի 21-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ արեց պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից պատանդառված հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումն ապահովելու համար։

«Շատ հստակ է, որ Ալիևի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո կան բազմաթիվ քաղբանտարկյալներ և ռազմագերիներ։ Կոչ եմ անում Ձեզ անել այն ամենը, ինչ կարող եք, որպեսզի նրանց ազատ արձակեն»։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հայ բանտարկյալների ազատ արձակումը տարածաշրջանում ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ​​ջանքերի «կարևոր» բաղադրիչ է, որը «ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը:

«Այնտեղ կա հակամարտության իրական ռիսկ, որը մենք փորձում ենք կանխել: Մեր թիմերը շատ ներգրավված են եղել այդ հարցում՝ փորձելով ինչ-որ բան իրականացնել և կանխել այնտեղ զինված միջամտությունը»,- ասել է նա:

1