«Կներեն մեզ մեր շատ երեւելի նախարարներ, ովքեր կրթության ոլորտն են ղեկավարել անցած տարիներին». Գեղամ Մանուկյան
Գլխավոր » Երիտասարդական » «Կներեն մեզ մեր շատ երեւելի նախարարներ, ովքեր կրթության ոլորտն են ղեկավարել անցած տարիներին». Գեղամ Մանուկյան

«Կներեն մեզ մեր շատ երեւելի նախարարներ, ովքեր կրթության ոլորտն են ղեկավարել անցած տարիներին». Գեղամ Մանուկյան

«Երկիր Մեդիայի» հասարակական-քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը երեկ ԿԳՄՍ նախարար-դասախոսներ հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արայիկ Հարությունյանի եւ ակադեմիականների, գիտնականների եւ դասախոսների հանդիպման տեսագրությունն էի դիտում երեկոյան։ Ամոթի զգացում կար մեջս։ Այլ բառ չեմ կարող ասել։ Կներեն մեզ մեր շատ երեւելի նախարարներ, ովքեր կրթության ոլորտն են ղեկավարել անցած հարյուր տարվա ընթացքում։ Ներիր Նիկոլ Աղբալյան եւ Հարություն Մելիք-Ղարագյոզյան, դուք որ ստեղծեցիք գաղթականության ու ավերի մեջ Երեւանի Պետական Համալսարանը, որի մեկդարյա հոբելյանը ապականեց այսօրվա կրթության նախարարն իր փառասիրությամբ, հավուր պատշաճի չնշելով եզակի այդ հոբելյանը։ Ի′ր ԲՈՒՀ-ի հոբելյանը։ Ներեք մեզ, որ մեր օրոք, մեր կողքին Հայաստանի Հանրապետության կրթության նախարարի բազկաթոռին (դուք այդ օրերին մեկ համեստ աթոռ ունեիք միայն) կիսաթիկնած է ու իր տարիքի կտրվածքով գիտական գործունեություն ծավալածների հետ վերեւից է խոսում ներկայիս նախարարը։ Մնացյալը՝ եթերում։ Նոյեմբերի 19-ի երեկոյան՝ ԱՆԿԵՂԾ ԿԱՍԵՄ իբրեւ շարունակություն։

ՀԳ. Իսկ հրաժարական պահանջող ուսանողները անգամ նստացույցի ժամանակ են կարդում ու գրում, ու ոչ թե 2017-ի բանակից թռնելու համար, նույն Արայիկ Հարությունյանի հովանավորած ցույցերի մասնակիցների պես՝ դիմում խարդախության։ Այդ մասին փակագծերն արդեն կբացեմ երեքշաբթի երեկոյան՝ ժ. 22։30»։

yerkirmedia.am

1