Կկայանա Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակը հրավիրում է Արցախի լուսանկարիչներից Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են Արցախյան վերջին պատերազմի ընթացքում լուսանկարչի կողմից արված լուսանկարները:
Ցուցահանդեսը կկայանա Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ցուցասրահում:
Բացումը` ապրիլի 8-ին, ժամը 19:00-ին:
Ցավ, կորուստ, խորտակված երազանքներ, բայցեւ ապրելու վճռականություն, հավատ ապագայի հանդեպ. այս ամենը միահյուսված են Դավիթի լուսանկարներում, որոնց միջոցով մենք շատ բան ունենք աշխարհին ասելու: