Քննարկվել են էներգիայի այլընտրանքային միջոցների հայթայթման հարցեր
Գլխավոր » Լրահոս » Քննարկվել են էներգիայի այլընտրանքային միջոցների հայթայթման հարցեր

Քննարկվել են էներգիայի այլընտրանքային միջոցների հայթայթման հարցեր

Ապրիլի 11-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ և ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության անդամների միջև: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը:

Քննարկվել են վերջին շրջանում Ադրբեջանի հարուցած սոցիալական, կենցաղային խնդիրներին լուծում տալու հետ կապված հարցեր: Ներկաները շեշտել են, որ առկա իրավիճակում Արցախում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել էներգիայի հայթայթման այլընտրանքային միջոցների, էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ, որին նախատեսվում է առաջիկա ամիսներին ներգրավել ՀՅԴ և ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցներին: Որպես առաջին քայլ, աշխատանքներ են տարվում արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և հատկացման ուղղությամբ:

1