Քննարկվել են Արցախում մշակույթի տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր
Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, նաև՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Հանդիպումների ընթացքում, որին ներկա էր նաև ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, քննարկվել են հետպատերազմյան Արցախում մշակույթի տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Զաքար Քեշիշյանը Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է, երգչախումբն այս տարի նշում է 30-ամյակը, որի առթիվ մի շարք համերգաշարեր են կայանալու Ստեփանակերտում: