Քննարկվել են մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները

Արցախի Հանրապետության մշակույթի ոլորտում գործող հիմնարկների ղեկավար կազմը քննարկել է ոլորտում առկա խնդիրներն ու դրանց համատեղ լուծման հնարավորությունները:
Հանդիպման ժամանակ Արցախի պետնախարարը շնորհակալություն է հայտնել մշակութային գործիչներին երկարամյա վաստակի ու ծառայության համար և ներկայացրել մշակույթի ոլորտի կարգավորմանը և ռազմավարական զարգացմանը միտված Կառավարության տեսլականը:
