Քննարկումներ արցախցիների հիմնախնդիրների եւ դրանց հաղթահարման հնարավոր լուծումների շուրջ
Գլխավոր » Լրահոս » Քննարկումներ արցախցիների հիմնախնդիրների եւ դրանց հաղթահարման հնարավոր լուծումների շուրջ

Քննարկումներ արցախցիների հիմնախնդիրների եւ դրանց հաղթահարման հնարավոր լուծումների շուրջ

Վերջին օրերին, հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ՀՀ հասարակական մի շարք կազմակերպությունների և ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, հանրային գործիչ Արման Թաթոյանի հետ։

Քննարկվել են արցախցիների հիմնախնդիրները և դրանց հաղթահարման հնարավոր լուծումները։ Կարևորվել է ՀՀ քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը և միասնական մոտեցումների ձևավորումը՝ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում։

Կողմերն ընդգծել են, որ արցախցիների իրավունքները պետք է դիտարկվեն որպես համահայկական օրակարգի անբաժան մաս, և այդ իրավունքների պաշտպանությունը պահանջում է հետևողական ու միասնական ջանքերի իրագործում։

1