Քայլերթ ու հանրահավաք՝ նվիրված ԱՀ հռչակման 31-ամյակին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Քայլերթ ու հանրահավաք՝ նվիրված ԱՀ հռչակման 31-ամյակին

Քայլերթ ու հանրահավաք՝ նվիրված ԱՀ հռչակման 31-ամյակին

«Արցախը անկախ է», «Միացում», «Միություն, պայքար, հաղթանակ», «Հայաստան, Արցախ, Սփյուռք». Այս կոչերով են Ստեփանակերտի Ազատության հրապարակից հազարավոր քաղաքացիներ շարժվել դեպի Վերածննդի հրապարակ: Քայլերթին մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների, ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, հոգևոր այրեր:

Այնուհետև Վերածննդի հրապարակում կայացել է հանրահավաք, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը: Արցախի Հանրապետության հռչակման կապակցությամբ շնորհավորական նամակներ են հղել տարբեր երկրներից քաղաքական գործիչներ, գործող և նախկին մի շարք պատգամավորներ:

Հանրահավաքի ավարտին հնչել է ուղերձ-կոչ:

Հանրահավաքին ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը:

1