Քարվաճառում էր Բենիամին Պչաքճյանը՝ ծանոթանալու բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Քարվաճառում էր Բենիամին Պչաքճյանը՝ ծանոթանալու բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին

Քարվաճառում էր Բենիամին Պչաքճյանը՝ ծանոթանալու բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին

Քարվաճառում էր «ARI» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը` ծանոթանալու հիմնադրամի ներդրումներով իրականացվող Սիդնեյ բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին: 15 նախատեսված տներից 8-ն արդեն այս կամ այն չափով կառուցված են, երկուսի հիմքը՝ դրված:

Բենիամին Պչաքճյանին ուղեկցում էր ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Բենիամին Պչաքճյանը փետրվարի 17-ին ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Դաշնակցության առաջադրած նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի հետ այցելել էր Արցախի Քաշաթաղի շրջանի Արիավան բնակավայր՝ «Artsakh Roots Investment-ARI» հիմնադրամի միջոցներով կառուցվող 12 առանձնատների շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Լուսանկարները՝ Թամարա Գրիգորյանի

1