Քարոզչական բնույթի այս արշավի կիզակետում է եղել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված և խոշտանգված հայ բանտարկյալների խնդրի ներկայացումը
Գլխավոր » Լրահոս » Քարոզչական բնույթի այս արշավի կիզակետում է եղել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված և խոշտանգված հայ բանտարկյալների խնդրի ներկայացումը

Քարոզչական բնույթի այս արշավի կիզակետում է եղել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված և խոշտանգված հայ բանտարկյալների խնդրի ներկայացումը

Հուլիսի 12-ին Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի Լեո Սարկիսիան և Մարալ Մելքոնյան-Ավետիսյան ծրագրի փորձնակներն ԱՄՆ կոնգրեսի նիստերի գումարման շենք (Կապիտոլիում) կատարած ճանաչողական այցի ընթացքում կրել են Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներով շապիկներ։ 
Երիտասարդները ԱՄՆ Կոնգրեսում երկու օրվա ընթացքում հանդիպել և հայկական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկել են Կոնգրեսի ավելի քան 400 գրասենյակների աշխատակիցների։ Քարոզչական բնույթի այս արշավի կիզակետում է եղել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված և խոշտանգված հայ բանտարկյալների խնդրի ներկայացումը, նրանց անհապաղ ազատ արձակումը պահանջող օրինագծի ընդունման պահանջը և Կոնգրեսում ադրբեջանական լոբբիի հակազդումը։

1