Քանի կա Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կա նաև Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է
Գլխավոր » Լրահոս » Քանի կա Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կա նաև Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է

Քանի կա Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կա նաև Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է

Աշխարհում մի սուբյեկտ կա, որը պարբերաբար հղում է անում 2023֊ի սեպտեմբերին Արցախում ստորագրված, օրինական ուժ չունեցող փաստաթղթին. և այդ սուբյեկտն Ադրբեջանի ղեկավարությունը չէ։

Այդ փաստաթղթին հղում են կատարում բացառապես Նիկոլի ռեժիմի ներկայացուցիչները, այս անգամ` ՀՀ ԱԳՆ֊ն։

Նման հակահայ և հակապետական հայտարարության նպատակները պարզ են.

֊հրապարակային համաձայնել Արցախի հարցը փակված համարելու մասին Ադրբեջանի հերթական պահանջին,
֊Արցախի հանձնման և Արցախի հարցի փակման մեղքը Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել և փորձել այն բարդել բոլոր հնարավոր սուբյեկտների, այդ թվում` մենակ մնացած արցախահայերի և նրանց օրինական ներկայացուցչի վրա։

Անգամ Ալիևն Արցախի օկուպացիայի, Արցախի հարցը վերջնական փակելու հարցերում հղում չի կատարում Արցախի պետական մարմինների լուծարման մասին ապօրինի փաստաթղթին։

Հետևապես, Ալիևի հայաստանյան փաստաբանների ջանքերը խղճուկ են և ապարդյուն։

Պատմությունը սրբագրել չի ստացվի. Փաշինյանի գործողություններն ու հայտարարություններն են ստեղծված իրավիճակի պատճառ դարձել։ Դա պատասխանատվություն է, դրանից խուսափելը` անհնարին:

Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն. դա ի զորու չէ անել որևէ մեկը։

Քանի կա Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կա նաև Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է։

Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

1