Քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ տեղահանված հայերի վերադարձի համար․ ԵԽ կոմիտեի զեկույց
Գլխավոր » Լրահոս » Քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ տեղահանված հայերի վերադարձի համար․ ԵԽ կոմիտեի զեկույց

Քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ տեղահանված հայերի վերադարձի համար․ ԵԽ կոմիտեի զեկույց

Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն զեկույց է հրապարակել, որտեղ խոսվում է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների և արցախցիների իրավունքների մասին։

«Որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար և ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ: Իշխանություններին նաև կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական և մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից կառուցված պատմական և մշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման բոլոր մեղադրանքները»,- ասվում է զեկույցում:

Կոմիտեն նաև Ադրբեջանին կոչ է արել խստորեն դատապարտել անհանդուրժողականության և էթնիկ հայերի նկատմամբ ատելության ցանկացած դրսևորում՝ հաշտեցման գործընթացը հեշտացնելու նպատակով։

1